Սեպտեմբերի 16-ին Մեքսիկայի մայրաքաղաքում երկրի անկախության 204-ամյակի առթիվ դրոշը բարձրացնելու հանդիսավոր արարողության ժամանակ պետական խորհրդանիշը հանկարծ ընկել է գետնին: Այս մասին հայնում է Associated Press-ը:
Սահմանադրության հրապարակում միջոցառումներին մասնակցել է ավելի քան 20 000 զինծառայող: Երկրի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն գերագույն հրամանատարության ներկայացուցիչների ուղեկցությամբ անցել է նրանց առջևով: Քաղաքի վրայով օդուժի թռչելու կապակցությամբ մի քանի ժամ փակ է եղել Բենիտո Խուարեսի անվան միջազգային օդանավակայանը: