Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ XVI-ն ավտովթարի է ենթարկվել իր Դրոթթենինգհոլմ նստավայրից ոչ հեռու՝ Նոքեբյուբրուն կամրջի վրա, որտեղ ներկայումս շինարարական աշխատանքներ են կատարվում, հայտնում է ITAR-TASS-ը:
Ոստիկանության տվյալներով՝ նրա ավտոմեքենան «Բարձրացել է երթևեկության այլ մասնակցի վրա»:
«Ավտոմեքենան, որով երթևեկել է թագավորը, զգալիորեն վնասվել է, բայց ինքը չի տուժել»,- ITAR-TASS-ին ասել է արքունիքի մամլո ծառայության ղեկավար Մարգարետա Թուրգրենը:
Դեպքի ականատեսների խոսքով՝ արքան ինքնուրույն է դուրս եկել տուժած ավտոմեքենայից և ուրիշը նստել:
Հետո թագավորական շարասյունը գնացել է Բրոմմայի օդանավակայան: Ծրագրված է, որ այսօր միապետը մեկնում է հյուսիսային Շելլեֆտեո, որպեսզի հանդիպի տեղի ընկերությունների ներկայացուցիչների հետ: