Մոսկվայի բիլիարդի ակումբներից մեկում ձերբակալվել են քրեական-հանցավոր աշխարհի մի քանի ղեկավարներ: Նրանցից երկուսի մոտ հայտնաբերվել են թմրանյութեր:
Ձերբակալվածների թվում կան 3 «օրենքով գողեր»՝ Չեչնիայի 39-ամյա մի բնակիչ՝ Իսլամ Բոլշոյ մականունով, Նալչիկից 51-ամյա բնակիչ՝ Փուչիկ մականունով, և Վրաստանից 41-ամյա մի բնակիչ՝ Տեկո մականունով:
Ինչպես Interfax-ին հայտնել են ՌԴ ՆԳՆ մամլո կենտրոնից, թմրանյութերի անօրինական շրջանառության կասկածանքով ձերբակալվել է քրեահանցագործ միջավայրի 2 պարագլուխ:
Ձերբակալությունը տեղի է ունեցել Մոսկվայի Արևմտյան շրջանում «օրենքով գողերի» հավաքի հնարավոր կանխարգելման օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում:
Կասկածյալների նկատմամբ հարուցվել են քրեական գործեր «Թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով»:
Բիլիարդի ակումբում ձերբակալվել է ևս 5 քաղաքացի, որոնք առնչություն ունեն քրեահանցագործ միջավայրին: