ՀՅԴ-ն չի մասնակցում ոչ իշխանական ուժերի կազմակերպած համատեղ հանրահավաքին սահմանադրական բարեփոխումների պատճառով, այդ բարեփոխումներն իրենց համար շատ կարևոր են։ Այս մասին այսօր՝ ոչ իշխանական քառյակի` ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», ՀՅԴ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Արմեն Ռուստամյանի խոսքով՝ սահմանադրական բարեփոխումների մասին հանրահավաքի ժամանակ խոսելը նախկինում օրակարգում չի եղել, իրենք միշտ վստահ են եղել, որ Ազատության հրապարակում քննարկվելու է քառյակի առաջ քաշած 12 պահանջների կատարումը։