Tuesday, 16 04 2024
01:00
«Բոլոր կենդանիներն անկել են». հրդեհի հետևանքները Եվպատորիայի կենդանաբանական այգում
Տուժող է ճանաչվել ՔՊ 5 անդամ
Իսրայելին հարվածելուց հետո Իրանն ավելի բաց է խոսում արտաքին դերակատարների դեմ
00:45
Փարիզը խորհրդակցությունների համար հետ է կանչում Ադրբեջանում իր դեսպանին
Կեղծված փողով գնել է երկու բանկա մուրաբա և մեկ լիտր գինի
Ադրբեջանը վերադառնո՞ւմ է ԵԽԽՎ
Երեխան անզգուշաբար վայր է ընկել 2-րդ հարկի հարևանի տան «կազիրյոկի» վրա, ապա գետնին
Մոսկվայից Վրաստանին «ստալինիզմ» են մաղթում. «ռուսական օրենքի» շահառումները
Մեր քայլերը պետք է պարզ լինեն Իրանին. անորոշությունը նվեր է «զախարովաներին»
Խուզարկություն՝ Առողջապահության նախարարությունում և Ուիգմոր կլինիկայում․ տնօրենը բերման է ենթարկվել
Մեկնարկել է ռուսական խաղաղապահ կոնտինգենտի դուրսբերման գործընթացը
00:15
«Իսրայելի և Իրանի հակամարտությունը Մերձավոր Արևելքը հասցրել է «անդունդի եզրին»». Բորել
00:00
Սերբիայի նախագահն Ալիևից օգնություն է խնդրել
Բագրատունյաց փողոցում 22 ավտոտնակ կքանդվի, տարածքը կբարեկարգվի
Սևանա լիճ թափվող գետերում դիտվել է ջրի ելքերի որոշակի ավելացում
Նման քաղաքական որոշում չկա, դա իմ անձնական կարծիքն է. Անդրանիկ Քոչարյանը` Ցեղասպանության զոհերի ցուցակներ կազմելու մասին
Էրդողանը նշել է Իսրայելի և Իրանի միջև լարվածության պատասխանատուի անունը
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
21:50
Ամստերդամի քաղաքապետը կոչ է արել կարգավորել կոկաինի և էքստազիի վաճառքը
21:40
Լուկաշենկոն երեք շրջանների նահանգապետերին սպառնացել է հաշվեհարդարով
21:30
Ղազախստանում հեղեղումների պատճառով պետական միջոցների խնայողության խիստ ռեժիմ է մտցվել
21:20
Պուտինը Ռայիսիի հետ զրույցում Իրանի և Իսրայելի խելամիտ զսպվածության հույս է հայտնել
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ

Եվրամիությունը Հայաստանի վերաբերյալ հստակ քաղաքական որոշում չունի. լեհ քաղաքագետ

Թեև Եվրահանձնաժողովի նոր նախագահ Ժան Կլոդ Յունկերն օրերս ներկայացրեց Եվրահանձնաժողովի 27 նոր անդամների անունները, Եվրահանձնաժողովի հին կազմը շարունակում է իր աշխատանքը, քանի որ նոր անդամների ցուցակը դեռ հոկտեմբերին պետք է հաստատի Եվրախորհրդարանը: ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, որը չի ընդգրվել Եվրոպական հանձնաժողովի նոր կազմում, շարունակում է իր գործունեությունը, նշել է, որ Եվրամիությունը պատրաստ է զարգացնել Ռուսաստանի, Մաքսային միության և Եվրասիական տնտեսական միության հետ հարաբերությունների ներուժը, սակայն Ռուսաստանի հետ երկխոսության գործարկման համար թեստը կլինի Ուկրաինային առնչվող խաղաղ պլանի իրագործումը: «ԵՄ-ին և Ռուսաստանին պետք կլինի հարաբերություններ կառուցել փոխադարձ շահերի հիման վրա՝ ներքաշվելու երկխոսությունում, հատկապես առևտրի և ներդրումների, էներգետիկայի, գիտության ոլորտներում, միջազային ճգնաժամերի լուծման ու դրանց շուրջ համագործակցության հարցում»,- ասել է Ֆյուլեն:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Միջազգային հարաբերությունների լեհական ինստիտուտի (Վարշավա) քաղաքական փորձագետ Կոնրադ Զաշտովտը նշեց, որ նման մոտեցումները արդարացիորեն տարօրինակ են հնչում ուկրաինական ճգնաժամի առկայության պայմաններում:

Զաշտովտն ասաց, որ «Արևելյան գործընկերության» երկրների անվտանգության բաղադրիչի ամրապնդման հարցը չափազանց կարևոր է հատկապես հիմա, երբ Ուկրաինայի դեմ Ռուսաստանը ռազմական ագրեսիա է իրականացնում, երբ հիբրիդային պատերազմ է զարգանում: Ըստ նրա՝ ԵՄ-ի դերը պետք է կայանա նրանում, որ օգնի իր գործընկերներին նման բարդ իրավիճակում: Ինչ վերաբերում է Հարավային Կովկասին, ապա, լեհաստանցի փորձագետի համոզմամբ, այստեղ ԵՄ-ն պետք է ջանքեր ուղղի հակամարտությունների կարգավորման և անվտանգությունն ու կայունությունն ամրապնդելու ուղղությամբ:

«ԵՄ-ում մշտապես քննարկվել է Շտեֆան Ֆյուլեի առաջարկած մոտեցումը. այն է՝ չկան խոչընդոտներ ԵՄ-ՄՄ տնտեսական հարաբերությունների զարգացման համար, բայց պետք է հասկանալ, թե ինչ պայմաններ են ձևավորելու այդ տնտեսական հարաբերությունները, թեև այդ պայմանները ԱՀԿ պայմաններն են, ըստ էության: Խնդիրն այն է, որ Եվրասիական պրոյեկտներում շատ խնդիրներ կան, որոնք բարդացնում են երկրների՝ ԵՏՄ-ի և այլ երկրների միջև առևտուրը։ ԵՄ-ի դեպքում այլ կերպ է՝ ավելի բաց է առևտուրը այլ գործընկերների համար, ու այստեղ արդեն կա խնդիր, եթե ԵՄ-ն ցանկանում է հարաբերություններ զարգացնել ՄՄ-ի հետ: Ես համաձայն եմ, որ այս մոտեցման հանրայնացումը տարօրինակ է հնչում ուկրաինական իրադարձություններից հետո: Չէ՞ որ միևնույն ժամանակ մինչ այսօր ԵՄ չինովնիկներն ու նույն Ֆյուլեն ընդգծում էին, որ կան տարբերություններ, խնդիրներ, այդ պրոյեկտները համատեղելի չեն, ինչն էլ թույլ չի տալիս ԱլԳ երկրներին միաժամանակ ԵՏՄ անդամ դառնալ և այն, որ հռետորաբանությունը փոխվել է, տարօրինակ է: Ես ընդունում եմ, որ եվրոպական քաղաքական գործիչները վախեցան Ռուսաստանից: Շատ վատ է, որ ամեն ինչ զարգանում է ներկայիս զարգացումների ուղիով: ՌԴ-ն իր հետաքրքրություններն ունի, ԵՄ-ն՝ ևս, և ԱլԳ երկրները՝ ևս, որոնք ցանկանում են ինտեգրվել ԵՄ-ին։ Հիմա մենք տեսնում ենք Ռուսաստանի ագրեսիան ընդդեմ Ուկրաինայի ստիպում է Եվրոպային փոխել իր քաղաքականությունն Ուկրաինայի նկատմամբ»,- նշեց Կոնրադ Զաշտովտը: Վերջինս, անդրադառնալով Եվրահանձնաժողովի կազմին, ասաց, որ դժվար է գնահատել նոր կազմը և հնարավոր նոր ուղղությունները:

«Մի փուլում ենք, երբ քաղաքականությունը դեռ հստակեցված չէ վերջնականապես և նոր պետք է որոշակիանան հետագա զարգացումները: Դեռ վաղ է գնահատել Եվրոպական հանձնաժողովի կազմը և նրանց Արևելյան քաղաքականությունը: Լեհ քաղաքական գործիչ Դոնալդ Տուսկը զբաղեցրեց մի բարձր պաշտոն ԵՄ-ում, որը նշանակում է, որ ԵՄ-ում Լեհաստանի դիրքորոշումը զգալի է լինելու, իսկ Լեհաստանը հետաքրքրված է Արևելյան քաղաքականության ակտիվացմամբ: Լեհաստանը հանդիսանում է ԱլԳ-ի նախաձեռնողը, և մինչ ուկրաինական ճգնաժամն այդ ծրագիրը բավականին հաջողակ էր, բայց այս ագրեսիայի պայմաններում ԵՄ-ն պետք է մտածի մի նոր ձևաչափի մասին, քանի որ ԱլԳ-ն այլևս չի բավարարում»,- ասաց Զաշտովտը:

Խոսելով Եվրահանձնաժողովի նոր նախագահ Ժան Կլոդ Յունկերի դիտարկումներից, թե ԵՄ-ի համար ընդլայնումն առաջնահերթություն չէ՝ ասաց, որ դա հռետորաբանություն է, թեև երևում է նաև Ռուսաստանի ազդեցությունը Արևմտյան քաղաքական գործիչների տեսակետների վրա: Սակայն, նրա խոսքով, ԵՄ-ի ընդլայնման հարցն իսկապես ակտուալ չէ հիմա, և նոր չէ այդ դիտարկումը, դեռ վաղ է խոսել ԱլԳ երկրների ԵՄ ինտեգրման մասին ու դա բնական է:

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ Կոնրադ Զաշտովտն ասաց, որ Հայաստանի շրջադարձը թույլ տվեց մտածել, որ ԵՄ-ՀՀ հարաբերություններում մի մեծ ճգնաժամ է մեկնարկում: «Բայց այդպես չեղավ, դա պարզապես նշանակում է, որ անհրաժեշտ է հարաբերությունների նոր ձևաչափ և նոր գաղափարներ, և այն ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, իր ազդեցությունն է ունենում Արևելյան քաղաքականության վրա, և ես կասեի, որ հիմա այն փուլն է, երբ չկա որոշակիություն, և դա վերաբերում է Հայաստանին ևս: ԵՄ-ն չունի հստակ քաղաքական որոշում Հայաստանի վերաբերյալ»,- այսպես ավարտեց իր խոսքը լեհ փորձագետ Կոնրադ Զաշտովտը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում