Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն, ով «Բազել»-ի դեմ խաղի հաշիվը դարձրել է 3:0, շրջանցել է «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիին` Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության հանդիպումներում խփած գոլերի քանակով:
Այժմ Ռոնալդուն իր ակտիվում 68 գոլ է գրանցել, ինչի շնորհիվ երկրորդ տեղն է զբաղեցնում կարևորագույն եվրոպական մրցաշարի լավագույն ռմբարկուների ցուցակում: Չեմպիոնների Լիգայի պատմության լավագույն ռմբարկուն է Մադրիդի «Ռեալ»-ի և «Շալկե»-ի նախկին հարձակվող Ռաուլը, ով 71 գոլի հեղինակ է դարձել:
Հարկ է նշել, որ «Բազել»-ը 26-րդ թիմն է, որի դարպասը Չեմպիոնների Լիգայի խաղում գրավել է Քրիշտիանու Ռոնալդուն: Այդ ցուցանիշով նրան դարձյալ գերազանցում է միայն Ռաուլը, ով գրավել է 31 թիմերի դարպասները: