Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իր կարծիքն է հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի` նախորդ մրցաշրջանի ելույթների վերաբերյալ:
«Հիշու՞մ եք, թե ինչպես «Մանչեսթեր Յունայթեդ»-ն անցկացրեց նախորդ մրցաշրջանը Չեմպիոնների Լիգայում: Մոյեսի թիմը դուրս մնաց քառորդ եզրափակչից: Ցանկանում եմ զգուշացնել թիմերին, որոնք պայքարում են բարձր տեղեր զբաղեցնելու համար: Մի եղեք անտարբեր եվրագավաթային խաղերի նկատմամբ, այլ կերպ դա վատ կարող է անդրադառնալ:
«Յունայթեդ»-ի ձախողումը թող դաս լինի բոլորի համար: Մանավանդ, հարկավոր չէ ամպագորգոռ հայտարարություններ անել: Նախորդ մրցաշրջանում մենք պատժեցինք կարմիր սատանաներ»-ին դրա համար: Այս տարի նույնպես կարող ենք պատժել որևէ այլ ակումբի»,- Sport-ը մեջբերում է Գվարդիոլայի խոսքերը: