Tuesday, 23 04 2024
23:18
Պուտինն ու Ալիևը նոր ու խոշոր «առևտուր» են սկսել
ՀՅԴ-ական երիտասարդները այրեցին Թուրքիայի և Ադրբեջանի դրոշները
Հիբրիդիային թեժացող պատերազմ Հայաստանի դեմ
Սահմանազատման առաջին արդյունքը. ինչ է կատարվում Տավուշում
Հոգևորականներն էլ կարող են առաջնորդություն անել. Սերժ Սարգսյան
Եթե ճիշտ եք հասկացել՝ այո. Սարգսյանը վերահաստատեց «Փաշինյանը ճիշտ էր, ես՝ սխալ» հայտարարությունը
ՀՀ ՄԻՊ Մանասյանը քրեակատարողական հիմնարկում տեսակցել է Դավիթ Տոնոյանին
22:45
ԱՄՆ-ը հայտարարել է միջուկային փորձարկումների անհրաժեշտության բացակայության մասին
Ռուսաստանը Մոլդովայում «ներքին Թուրքիա» է ստեղծում
Անվտանգային լուրջ ռիսկեր վերացան. Մոսկվան 5-րդ շարասյան միջոցով սաբոտաժ է անում
Հայաստանը՝ Պուտինի «կենսական տարածքի» մաս
Համաձայն չեմ, որ համայնքապետները դժգոհ են. Վահե Ղալումյան
Մոսկվան և Բաքուն փորձում են հետ բերել կորցրածը
Սահմանազատման սողանցքները․ կփակվի Վրաստան տանող ճանապարհը
Գագիկ Բեգլարյանից պահանջվում է տասնյակ բնակարաններ, տներ, տարածքներ, փող
21:51
Պուտին-Ալիև հանդիպման հիմնական ուղերձը
Այս սցենարից են սարսափում Վրաստանում
21:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանական արդյունաբերությունն անցնելու է պատերազմական ռեժիմի
21:25
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԽ քարտուղարը չի մասնակցի Սանկտ Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող բարձր ներկայացուցիչների 12-րդ միջազգային հանդիպմանը
Հավաքի ժամանակ տեղի ունեցած միջադեպի առնչությամբ Պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է մեկնել Տավուշի մարզ
Փաշինյանի պատասխանն Էրդողանի շանտաժին
Գավառում ընթանում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ
Իջևանում կասեցվել է սանիտարահիգիենիկ նորմերը կոպիտ խախտած «Մայիսյան կամուրջ» հանրային սննդի օբյեկտի գործունեությունը
20:30
Ստոլտենբերգն Ուկրաինային օգնությունն անվանել է ներդրում ՆԱՏՕ-ի անվտանգության մեջ
Իսրայելը 200 օրվա ընթացքում Հորդանան գետի արևմտյան ափին ավելի քան 8,4 հազար պաղեստինցի է ձերբակալել
ԱԳ փոխնախարարը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահը քննարկել են Հարավային Կովկասի գործընթացները
Վարչապետը և Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ նախագահը և Ֆրանսահայերի խորհրդի նախագահը կարևորել են ֆրանսահայ կազմակերպությունների լայն գործունեությունը
Ուղիղ․ Ջահերով երթ՝ դեպի Ծիծեռնակաբերդ

Շառլ Ազնավուրը հոկտեմբերին համերգ կտա Մոսկվայում

Աշխարհահռչակ ֆրանսահայ շանսոնյե Շառլ Ազնավուրը հոկտեմբերին մեկ համերգ կունենա Մոսկվայում: Համաշխարհային շրջագայությունների պատրաստվող շանսոնյեն ITAR-TASS-ի թղթակցին ընդունել է Մուրյես քաղաքի մերձակայքում գտնվող իր առանձնատանը:

«Անհամբերությամբ եմ սպասում ռուս հանդիսատեսի հետ հանդիպմանը: Ռուսաստանն այն երկրներից մեկն է՝ Հայաստանի, Իտալիայի և Իսպանիայի հետ, որտեղ ինձ համար միշտ առանձնապես հաճելի է լինել»,- ասել է Ազնավուրը:

«Երբեք չեմ մոռանա իմ առաջին համերգները ԽՍՀՄ-ում՝ 1963 թվականին: 30 նախատեսված երգերի փոխարեն ես, ըստ էության, կատարում էի մոտ 60-ը: Ինձ կանչում էին բազմաթիվ բիսերով՝ ամեն երգի համար մինչև 5 անգամ: Այդժամ ես սկսում էի էքսպերիմենտ անել՝ փոխելով անընդմեջ կրկնվող երգերի տեմպն ու ռիթմը. անձամբ ինձ դա շատ էր դուր գալիս, անհավանական գրավիչ էր»,- ասել է հանրահայտ շանսոնյեն:

Ազնավուրն ասել է. «Ռուսաստանում այս անգամ ևս ես կկատարեմ իմ դասական երգացանկը՝ չդիմելով նոր երգերի: Բայց միաժամանակ՝ ես չեմ թողնում ռուսերեն կոմպակտ սկառավակ ստեղծելու միտքը: Ես արդեն ունեմ ռուսերեն տեքստեր, բայց առայժմ ոչ ոք ինձ համար չի թարգմանել դրանց բովանդակությունը, իսկ ես ուզում եմ այն իմանալ՝ մինչև դրանք ձայնագրման ստուդիայում կատարելը:

Ես ռուսերեն շատ բառեր գիտեմ, բայց չեմ կարողանում ազատ խոսել … Ինչպես գիտեք՝ իմ նախնիները սերտորեն կապված էին Ռուսաստանի հետ: Իմ հայրական պապը Նիկոլայ 2-րդ ցարի օրոք եղել է Թիֆլիսի քաղաքապետի խոհարարը: Ֆրանսիա տեղափոխվելով՝ և պապս, և հայրս Փարիզում ռուսական և կովկասյան խոհանոցի ռեստորաններ են բացել: Ես մինչև հիմա շատ եմ սիրում ռուսական խոհանոցը՝ շատ եմ սիրում կոտլետ ու բորշչ»:

Պատասխանելով հարցին՝ ի՞նչ բնավորություն է ժառանգել Ազնավուրը՝ հայի՞, ֆրանսիացո՞ւ, թե՞ ռուսի, շանսոնյեն ասել է. «Կարծում եմ՝ դա ամեն ազգից ամենատարբեր տարրերի խառնուրդ է: Ինչպեսև հայերը՝ ես բարոյական շատ սկզբունքների, պարկեշտության նորմերի հետևորդ եմ: Ինչպես ֆրանսիացիները՝ սիրում եմ զրուցել, և ռուսների նման՝ սիրում եմ զվարճանալ: Եվ այսպիսի խառնուրդն ինձ լիովին բավարարում է»:

«… Եվ ի տարբերություն նրա, ինչ գրում է մամուլը, օրվա մութ ժամերին ես երգեր չեմ ստեղծում: Լավ առողջություն ունենալու համար պետք է գիշերը քնել: Տեքստեր եմ գրում ամեն օր՝ աշխատելով առավոտից և երբեմն մինչև կեսօր: Միշտ առաջինը հայտնվում են երգերի բառերը, երաժշտությունը շատ ավելի ուշ է գալիս: Եթե երաժշտությունը չի ստացվում, դիմում եմ կոմպոզիտորներին, և մենք միասին ենք մշակում երգը…»,- ասել է շանսոնյեն:

«Իմ ձայնը տարիների ընթացքում քիչ է փոխվել, այն նույնն է, պարզապես որոշ շրջաններ քիչ ավելի լավն է դառնում կամ քիչ ավելի վատը»,- նշել է Ազնավուրը:

Ազնավուրի խոսքով՝ ազատ ժամանակ ինքը շատ ֆիլմեր է դիտում. նա հրաշալի տնային կինոթատրոն ունի: Եվ շատ է կարդում: Նրա տանն առանձին սենյակ է գրադարանը: Սիրում է կարդալ Անրի Թրուայա, Տուրգենև, Մյուսսե, Բրասսենս, Ֆերրե, Բալզակ, Դյումա և այլն:

«Շատ եմ սիրում կարդալ, ես լավ գրականության ուղեկցությամբ եմ մեծացել: Հիմա ես ինքս էլ վեպ եմ գրում, այն նվիրված է… տառերին և տառատեսակներին: Գաղափարը բավական յուրահատուկ է: Բայց պետք է խոստովանեմ՝ գրական ստեղծագործություններ գրելը բոլորովին նույնը չէ, ինչ երգեր ստեղծելը: Վեպի վրա աշխատանքը շատ ավելի բարդ է, քան երգերի: Ամեն դեպքում՝ բառերն ու ռիթմերն ինձ մոտ շատ ավելի արագ են գալիս: Բայց ես շարունակում եմ սկսած աշխատանքս՝ ինձ մխիթարելով, որ նույնիսկ ամենապրոֆեսիոնալ գրողների համար շատ ավելի դժվար կլիներ երգեր գրել, քան վեպեր ստեղծել»,- ծիծաղելով ասել է Ազնավուրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում