Friday, 29 03 2024
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»

Եվրոպայում անկախության հանրաքվեները նոր իրավիճակ կստեղծեն ԼՂ անկախության ճանաչման համար

«Վենետիկի, Շոտլանդիայի, Բասկերի երկրի անկախացման հանրաքվեները միանգամայն նոր իրավիճակ կձևավորեն Արցախի անկախության միջազգային ճանաչման տեսանկյունից»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂ ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում շրջանառության մեջ դրված որոշման նախագծին:

Արման Մելիքյանը, որը Արցախի Հանրապետության պետական անկախության պաշտոնական ճանաչման գործընթաց սկսելու գաղափարի առաջամարտիկն է, կարծում է, որ Հայաստանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության պետական անկախության պաշտոնական ճանաչումը պետք է տեղի ունենա լուրջ նախապատրաստական գործընթաց իրականացնելուց հետո: Մելիքյանի որակմամբ՝ դա ռազմավարական խնդիր է, որը չարժե դարձնել ընթացիկ մարտավարական նպատակների պատանդը:

«Վենետիկի, Շոտլանդիայի, Բասկերի երկրի անկախացման հանրաքվեները կարող են միանգամայն նոր իրավիճակ ձևավորել նաև Արցախի անկախության միջազգային ճանաչման տեսանկյունից, ընդ որում, այդ նոր իրավիճակը կարող է մեզ համար նաև խիստ անբարենպաստ լինել, եթե անհրաժեշտ քաղաքական կանխարգելիչ քայլեր չձեռնարկենք առաջիկա ամիսների ընթացքում»,- նման տեսակետ հայտնեց Արման Մելիքյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 75-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի փետրվարի 20-ի Հ Օ-308 օրենքի 48-րդ, 52-րդ հոդվածներով, շրջանառության մեջ է դրել «Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների անվտանգության ապահովման ռազմաքաղաքական հիմնադրույթների հայեցակետերի մասին» Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի որոշման նախագիծը: Ազգային ժողովում նշված որոշման նախագծի քննարկման ժամանակ զեկուցմամբ հանդես կգա ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

Որոշման նախագծի համաձայն՝ ՀՀ ԱԺ-ն պետք է ճանաչի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետությունը, բացառի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների պետական սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից անցակետերի (սահմանապահ, մաքսային և այլն) տեղակայումը, բացառի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Ադրբեջանի Հանրապետության սահմաններին այլ պետությունների կամ միջազգային կազմակերպությունների կողմից զինված ուժերի տեղակայումը, բացառի Հայաստանի Հանրապետության անդամակցությունը կամ միավորումը որևէ կառույցի, որը կվտանգի Լեռնային Ղարաբաղի (Արցախի) և Հայաստանի Հանրապետությունների ինքնիշխանությունը և/կամ տարածքային ամբողջականությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում