Microsoft ընկերությունը ներկայացրել է համընդհանուր բջջային ստեղնաշար: Այս մասին հաղորդվում է Microsoft-ի կայքում:
Օգտատերերը կարող են անլար ստեղնաշարին միացնել տարբեր օպերացիոն համակարգերով մինչև 3 սարք և կապ հաստատել միմյանց միջև: Ստեղնաշարը սարքերին միանում է Bluetooth-ի միջոցով: Սարքը համատեղելի է Windows 8, iOS 6, Android 4 և ՕՀ-ների ավելի ուշ թողարկված տարբերակների հետ:
Մեկ գիշեր լիցքավորվելուց հետո ստեղնաշարը կարող է 6 ամիս աշխատել առանց վերալիցքավորման:
Ստեղնաշարը վաճառքի կհանվի այս տարվա հոկտեմբերին՝ 80 դոլարով: Այն կլինի մոխրագույն և սև: