NASA-ի պատվերով՝ նոր տիեզերանավի ստեղծմամբ կզբաղվեն Boeing և SpaceX ընկերությունները: Այս ընկերությունների նախագծերն ընտրվել են մրցույթի արդյունքում, որին մասնակցել են նաև այլ ընկերություններ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով ԱՄՆ տիեզերական գերատեսչության տնօրեն Չարլզ Բոլդենին:
Բոլդենի խոսքով՝ ամերիկյան նոր տիեզերանավի ստեղծումը ԱՄՆ-ին թույլ կտա «ազատվել Ռուսաստանից կախվածությունից՝ տիեզերագնացներին Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ) ուղարկելու հարցում»:
NASA-ն հուսով է, որ նոր տիեզերանավը ՄՏԿ իր առաջին թռիչքը կկատարի 2017-ին: