Wednesday, 24 04 2024
14:20
Հյուսիսային Մակեդոնիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները
Լիպեցկում հայտնել են արդյունաբերական գոտու տարածքից մարդկանց տարհանման մասին
Գյումրիում վթարից հետո մեքենաներում հրդեհ է բռնկվել
13:50
Նավթի գներն աճել են- 23-04-24
13:40
Բուենոս Այրեսում մոտ 800 000 մարդ է դուրս եկել բողոքի՝ ընդդեմ կրթական բարեփոխման
Քաղաքացին նախկին ճոպանուղու շենքի 2-րդ հարկից ընկել է զրոյական հարկ
13:26
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ուղիղ․ Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է
Իրանի նախագահը ժամանել է Շրի Լանկա
«Ցեղասպանություն թելադրող գաղափարախոսությունը պետք է դատապարտվի»․ Ալեն Սիմոնյան
13:00
ԱՄՆ սենատը հաստատել է 95 միլիարդ դոլարի արտաքին օգնության փաթեթը՝ ամիսների ձգձգումներից հետո
Հայոց ցեղասպանությունը մարդկության պատմության ամենասարսափելի հանցագործություններից է․ Ֆաբիո Մասսիմո Կաստալդո
Հայաստանում Բելգիայի դեսպանը Ծիծեռնակաբերդում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
ԵԽ պատգամավորն ամոթալի է համարում մինչ օրս Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը
Չպետք է թույլ տանք, որ պատմությունը կրկնվի․ ԵԽ զեկուցողն իր աջակցությունն է հայտնել աշխարհասփյուռ հայերին
Այսօր մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Մարինա Կալյուրանդ
Անցյալի ճանաչումն ու անպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահ
Ղրղզստանի նախագահն այցելել է Ադրբեջան
Եկեք լինենք հիշողության, ճշմարտության և արդարության ճիշտ կողմում․ Ջոնաթան Լաքոտը՝ Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
Տավուշում երեկ բերման է ենթարկվել 13 անձ․ ՆԳՆ
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են Սուրեն Պետրոսյանին
Նոր Հաճնի կամրջի մոտ մեքենան ընկել է ձորը․ կա տուժած
Լուրերի օրվա թողարում 12։00
Սպասվում է առանց տեղումների եղանակ
«Այլեւս երբեք». ինչ է ասում Փաշինյանը
«Պետք է բացառենք նման արհավիրքը»․ Տիգրան Ավինյան
Երբեք չեմ դադարեցնի պայքարը, որպեսզի Ցեղասպանության ժխտումը չհանգեցնի դրա կրկնությանը․ ԵԽ ֆրանսիացի պատգամավոր
Հայոց ցեղասպանությունը պետք է քննարկվի որպես դաս ներկայի ու ապագայի համար. ԵԽ պատգամավոր
Էրդողանը 1915-ի պատմական իրողությունները ժխտող հերթական ապրիլքսանչորսյան ուղերձով է հանդես եկել
11:30
Եկեք վառ պահենք ջարդերի, տեղահանությունների ու հալածանքների զոհերի հիշատակը․ Մակրոնի գրառումը՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ

Քառյակը կիրականացնի իր առաքելությունը, երբ նրա օրակարգում լինի ամբողջական իշխանափոխության հարցի շուրջ կոնսենսուս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՄԱԿ նախագահ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը:

 – Պարոն Արսենյան, ինչպե՞ս եք գնահատում ոչ իշխանական քառյակի համագործակցությունը և ի՞նչ կանխատեսումներ ունեք քաղաքական թեժ աշնան հետ կապված:

– Հայաստանի քաղաքական դաշտում կա իշխանություն` իր նախագահով, վարչապետով ու Ազգային ժողովում իր մեծամասնությամբ, և կա հասարակություն` իր քաղաքական կառույցներով, որը դժգոհ է այդ իշխանության գործունեությունից: Եվ այդ քաղաքական դժգոհությունը կրողներն այն քաղաքական ուժերն են, որոնք այսօր միավորված են քառյակում: Կան նաև քաղաքական այլ ուժեր, որոնք այդ ամենին չեն մասնակցում և դիտարկում են, թե ինչ է տեղի ունենում: Քառյակը ինչ-ինչ հարցերի շուրջ եկել է որոշակի ընդհանրության: Եվ այդ ընդհանրության հիմքում, կարծում եմ, նաև իրենց շահերն են, իրենց քաղաքական պատկերացումներն ու ապագան: Այդ տրամաբանությունից ելնելով՝ իրականացվել են որոշակի գործողություններ, որպեսզի հասարակական և քաղաքական դժգոհությունները միավորվեն և հրամցվեն իշխանություններին, որոնք էլ կարողանան քաղաքական հետևություններ, նաև գործողություններ անել: Հուսով եմ, որ իշխանություններին գործողություններ անել տալու նրանց այդ նպատակն իր մեջ ունի երկիրն ավելի բարեկեցիկ դարձնելու ցանկություն: Արդյունքում կլինի հանրահավաք՝ իր օրակարգով, և այդ օրակարգը ձևավորված է առաջին հերթին այն հիմնախնդիրներից, որոնք հուզում են հասարակության յուրաքանչյուր անդամի: Հարցը վերաբերում է անգամ կենցաղային խնդիրներին, որոնք այնքան են սրվել, որ այսօր քաղաքական կառույցների օրակարգ են ձևավորում:

Ձեր ուշադրությունը հրավիրեմ մի վատ երևույթի վրա՝ քաղաքական գործունեության դրսևորման այնպիսի գործիք, ինչպիսին հանրահավաքն է, իշխանությունների կողմից արժանանում է ուշադրության ոչ թե իր բովանդակային մասով, թե ինչ հարցեր են արծարծվում, այլ այն հանգամանքով, թե որքան մարդ է դրան մասնակցում: Մեխանիկական մասը դարձել է ավելի կարևոր: Դա խոսում է իշխանությունների որոշակի ողջամտության բացակայության մասին: Այդ հանրահավաքներում կարող են հնչել հարցեր, որոնք կենսական անհրաժեշտություն են երկրի համար, բայց քանի որ դրան քիչ մարդ է եկել, կարող են ուշադրություն չդարձնել:

– Բայց եթե հանրահավաքներին շատ մարդ է մասնակցում, դա կարող է սպառնալիք հանդիսանալ իշխանությունների համար: Դրա համար էլ իշխանությունները կարևորում են այդ հանգամանքը:

 – Դուք կարող եք ձեր դատողություններն անել, բայց ես շարունակեմ: Հասկանալով ձևավորված այդ վատ ավանդույթը՝ մենք փորձելու ենք համատեղել և բովանդակային, և կազմակերպչական հատվածները, որպեսզի իշխանությունները սթափ գնահատական տան երկրում տեղի ունեցող գործընթացներին, որովհետև իշխանություն-հասարակություն փոխհարաբերություններն այսօր կարծես թե բացակայում են: Այն բոլոր իրադարձությունները, որին մենք ականատես ենք անցած տարվանից՝ գազի թանկացում, 300 մլն դոլար պարտքի ֆիքսում, էլեկտաէներգիայի երկու անգամ թանկացում, արտաքին պարտքի ավելացում, բերում է նրան, որ այս իշխանություններն ընդհանրապես քաղաքացու շահերը մի կողմ են դրել: Մենք կփորձենք սթափեցնել իշխանություններին, որ հասկանան, թե այդ հարցերը հուզում են հասարակությանը, և հասարակությունը պատրաստ է իր շահերը պաշտպանելու և իշխանություններին հիշեցնելու, որ Հայաստանում միայն իրենք չեն ապրում, որ կան նաև ՀՀ քաղաքացիներ, կա ժողովուրդ: Մենք ասելով՝ նկատի ունեմ քաղաքական այն ուժերին, որոնք գնալու են այդ հանրահավաքին: Նաև՝ այն ուժերը, որոնք չեն մասնակցում, բայց ինչ-որ մի պահի կարող են քաղաքական գործընթացներին ավելի ակտիվ մասնակցել, պարզապես հիմա էստաֆետը տրված է քառյակին:

Ինչ վերաբերում է զարգացումներին, ապա դրանք կարող են տարբեր լինել, սակայն ավելի սուր զարգացումների համար անհրաժեշտ է մի կարևոր նախապայման՝ որ քառյակի բոլոր ուժերն իրենց օրակարգում ունենան այն մի հարցը, որը կոչվում է ամբողջական իշխանափոխություն, և որի շուրջ քառյակում կոնսենսուս չկա: Որ պահին այդ չորս ուժերն իրենց օրակարգում դնեն ամբողջական իշխանափոխության հարցը՝ հիմնավորելով, թե իշխանություններն անարդյունավետ են աշխատում, գործում են ցածր օգտակար գործողության գործակցով, չեն զբաղվում այն բաներով, որոնցով պետք էր զբաղվել, և զբաղվում են բաներով, որոնցով պետք չէր զբաղվել, այդ ժամանակ ես կարող եմ ասել, որ քառյակի քաղաքական ուժերը կիրականացնեն իրենց առաքելությունը: Եթե, իհարկե, ունեն հասարակական լրջագույն փոփոխություններ ու Հայաստանում նոր քաղաքական իրավիճակ ստեղծելու առաքելությունը:

– Իսկ եթե ամբողջական իշխանափոխություն իրականացնելու շուրջ չկա այդ կոնսենսուսը:

 – Եթե այդ հարցի շուրջ չկա կոնսենսուս, դա նշանակում է, որ քառյակի կողմից իրականացվող քաղաքական գործունեության արդյունքը հասարակության ու երկրի համար ավելի ցածր էֆեկտ կունենա, ավելի ցածր կլինի նրա տված օգուտը: Թեև միգուցե կարողանան իշխանությանը ստիպել փոքր, կոսմետիկ զիջումների գնալ, կամ ուշադրություն դարձնել բարձիթողի թողնված ինչ-որ մի հարցի նկատմամբ:

– Իշխանությունները նախաձեռնել են սահմանադրական փոփոխություններ, որի շուրջ նույնպես քառյակում կոնսենսուս չկա: Ձեր կարծիքով` այս հարցը կարո՞ղ է ներքաղաքական դաշտում, ինչպես նաև քառյակում փոփոխությունների պատճառ հանդիսանալ:

– Ես կարող եմ ձեզ հստակ տեղեկացնել Միավորված աշխատանքային կուսակցության դիրքորոշումը, որի նախագահը ես եմ: Մենք տվյալ հարցում ոչ մի բովանդակային քննարկման կամ սահմանադրական փոփոխության որևէ անհրաժեշտություն չենք տեսնում: Մենք գտնում ենք, որ դա շատ ժամանակավրեպ և անարդյունք, հասարակության ուշադրությունն իր հիմնախնդիրներից շեղելու գործընթաց է: Մեր առջև Սահմանադրության խնդիրներ ծառացած չեն, դա արհեստականորեն ներմուծված հարց է, որպեսզի հասարակության ու քաղաքական ուժերի ուշադրությունը շեղեն երկրի առջև կանգնած բուն հարցերից:

– Փաստորեն, այդ հարցը ուշադրությունը շեղում է, քանի որ քառյակի ուժերը պատրաստվում են դրա դեմ պայքարել, իսկ դա միգուցե նրանց շեղում է բուն խնդիրներից:

– Կարծում եմ, որ քառյակի մասնակից քաղաքական ուժերը, նաև ԲՀԿ-ն իրենց վերջնական դիրքորոշումները կհրապարակեն: Ես հրապարակում եմ մեր դիրքորոշումը: ՄԱԿ-ը դա դիտարկում է որպես իրական հիմնախնդիրներից հասարակության ուշադրությունը շեղելու փորձ: Իրական հիմնախնդիրներից է կոռուպցիան, որը հասել է այնպիսի չափերի, որ եթե առաջ լացելու էր, հիմա արդեն ծիծաղելու է: Իրական հիմնախնդիրներից է երկրում առկա անարդարությունը, հասարակական ու քաղաքական կյանքի աղճատումը և այլն: Եվ, իսկապես, սահմանադրական փոփոխությունների հետ կապված դիրքորոշումները կարող են վերջնականապես ցույց տալ, թե այդ քաղաքական ուժերն իրականում ինչ նպատակներ են հետապնդում: Համոզված եմ, որ սահմանադրական փոփոխությունների հետ կապված դիրքորոշումների հստակեցումը Հայաստանի քաղաքական դաշտում շատ բան կպարզի և կմաքրի: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, թե կառավարման ինչպիսի համակարգ ձևավորվի, ես այդ փոփոխություններին հակընդդեմ առաջարկ ունեմ՝ վերացրեք մեծամասնական համակարգը, խորհրդարանական ընտրություններն անցկացրեք քաղաքական ցուցակներով, ձևավորեք իսկապես քաղաքական խորհրդարան, և երկիրը գոնե մի շրջան աշխատի քաղաքական խորհրդարանի ռեժիմով՝ երբ քաղաքական պատասխանատվությունը չի լղոզվի մեծամասնական ընտրակարգով ընտրված, քաղաքական դիրքորոշում չհայտնած պատգամավորների մեջ, ովքեր, հետո պարզվում է, որոշակի քաղաքական ուժի ներկայացուցիչ են: Դրանից հետո նոր որոշեք, թե երկրին պե՞տք է խորհրդարանական համակարգը: Եվ ոչ թե հիմա Հայաստանի գլխին տարբեր փորձարկումներ արեք, որի դեպքում հարվածները ստանալու է մեր երկիրը, և առաջին հերթին՝ իշխող կուսակցությունը:

– Ինչո՞ւ:

– Որովհետև: Կապրենք՝ կհամոզվենք: Չեմ ուզում բացատրել, թող իրենք իրենց նեղություն տան՝ մտածեն, թե ինչ են անում, և փորձեն ենթադրել, վերլուծել, թե դրա հետևանքներն ինչ է լինելու:

– Դուք ԲՀԿ-ի հետ համագործակցում եք խորհրդարանում, ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպում եք նաև խորհրդարանից դուրս: Ի՞նչ քննարկումներ եք ունենում կամ ծրագրեր մշակում: Հատկապես, որ Գ. Ծառուկյանը քաղաքական ուժերի ղեկավարների հետ հանդիպումների շարք է սկսել:

– Այն քաղաքական ճանապարհը, որով մենք գնում ենք և այն քաղաքական տեսլականը, որ ունենք, համապատասխանում է հիմնական ուղղություններով, բայց կան նաև որոշակի տարբերություններ: Այդ հանդիպումների ժամանակ էլ մենք գալիս ենք համապատասխան որոշումների: Կան հարցեր, որ ես՝ որպես ՄԱԿ ներկայացուցիչ, պետք է քվեարկեմ մեր պատկերացումների շրջանակում, իսկ ԲՀԿ-ն ունի այլ պատկերացում: Եվ ես, պարզ է, որ պետք է քվեարկեմ մեր մոտեցումներին համապատասխան:

– Դուք շատ նեղ հարց ներկայացրեցիք, իսկ ընդհանուր քաղաքական ի՞նչ քննարկումներ կան:

– Հիմա չբացեմ, փակագծերը, կարծում եմ` հիմա դրա ժամանակը չէ:

– Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վերջին հարցազրույցում ակտիվ քաղաքականություն իր վերադարձը պայմանավորել էր հանգամանքներով: Ձեր կարծիքով` ի՞նչ հանգամանքների պարագայում նա կարող է վերադառնալ:

– Եթե դուք ճիշտ եք ցիտում այդ ձևակերպումը, ապա ինձ՝ որպես քաղաքականությամբ զբաղվող գործչի համար բավարար չէ, որ մարդը քաղաքականություն պետք է վերադառնա՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով: Քաղաքականությունը գործընթաց է, որին դու մասնակցում ես՝ ելնելով քո համոզմունքներից: Եթե տեսնում ես, որ վարվող քաղաքականությունը քո պատկերացումներին չի բավարարում կամ հակասում է քո սկզբունքներին, դու քո քաղաքական գործունեությունն իրականացնում ես, որպեսզի ապահովես քո տեսլականը: Եթե ճիշտ եք ցիտում, ես կարծում եմ, որ տվյալ պարագայում ավելի համոզիչ կլինի քաղաքական համոզմունքները հնչեցնել և ասել, որ եթե իմ քաղաքական տեսլականին հակառակ գործընթացներ կլինեն, ապա ես կվերադառնամ քաղաքականություն, կսկսեմ քաղաքական գործունեություն, որպեսզի չիրականանա այն, ինչը չի համապատասխանում իմ տեսլականին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում