Եվա Մենդեսը և Ռայան Գոսլինգը ծնող են դարձել: Սեպտեմբերի 12-ին ծնվել է նրանց դուստրը: Այս մասին հայտնում է Us Weekly-ն՝ հղում անելով dole4ka բլոգերին:
Հիշեցնենք, որ Մենդեսն ու Գոսլինգը սկսել էին հանդիպել 2011-ի աշնանը՝ «Վայր՝ սոճիների տակ» ֆիլմի նկարահանումների ժամանակ ծանոթությունից հետո: Այս տարիներին նրանց հարաբերություններում եղել են թռիչքներ և անկումներ:
Ինչ վերաբերում է Եվայի հղիությանը, ապա դերասանները հետևողականորեն թաքցրել էին աստղի վիճակը՝ այդ մասին հայտնելով միայն հարազատներին ու մոտ ընկերներին: