ԱՄՆ-ում բժիշկները կողմնակի ռեակցիաներ չեն նկատել 10 կամավորների վրա Էբոլա վիրուսի դեմ պատվաստանյութը փորձելուց հետո: Այս մասին գրում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ալերգիկ և վարակիչ հիվանդությունների ԱՄՆ ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչիին:
Ֆաուչիի խոսքով՝ «20 հոգանոց մարդկանց խմբի վրա փորձարկումը սկսվել է սեպտեմբերի 2-ին: Ներկա պահին պատվաստանյութը ներարկված է 10 կամավորների, և ինչպես տեսանք՝ օրգանիզմի կողմից ոչ մի լուրջ կողմնակի ռեակցիա չի նկատվել»,- ասել է նա՝ հավելելով, որ մոտ օրերս դեղորայքը կներարկվի մյուս 10 կամավորներին:
Նշվում է նաև, որ դեղորայքի փորձարկումը կավարտվի նոյեմբերի վերջ-դեկտեմբերի սկիզբ ընկած ժամանակատվածում: