Սիեթլի մի խումբ գյուտարարներ ստեղծել են դանակ, որը կարող է օգտագործողի ձեռքի ջերմությունը փոխանցել մթերքի մակերևույթին, օրինակ՝ սառը կարագին:
Մարմնի ջերմաստիճանը բավարար է, որպեսզի կարագը փափուկ քսվի հացին, սակայն չհալվի:
SpreadTHAT դանակը ջերմությունը փոխանցում է պղնձե համաձուլվածքի օգնությամբ, որը կիրառվում է համակարգչային պրոցեսորների սառեցման համար և չի պահանջում էներգիայի որևէ աղբյուր:
Հաղորդիչ- դանակի արտադրության համար գյուտարարները մեկ ամսում սոցիալական նախագծերի ֆինանսավորման Kickstarter նախագծի միջոցով 33.500 դոլար են հավաքել: Սպասվում է, որ առաջիկայում այն կսկսի զանգվածաբար արտադրվել և մինչև Սուրբ Ծնունդ մոտ 25 դոլարով կհայտնվի ԱՄՆ խանութներում: