Ահաբեկչության դեմ պայքարը պետք է սկսել այն պետությունների վրա ճնշումից, որոնք աջակցում են Սիրիայում և Իրաքում ահաբեկչական կազմակերպություններին՝ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադն անվտանգության հարցերով Իրաքի վարչապետի խորհրդական Ֆալեհ Ալ-Ֆայադի հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է SANA գործակալությունը:
Նախագահը հավելել է, որ նրանք, ովքեր աջակցում են ահաբեկիչներին, երեսպաշտորեն հայտարարում են նրանց ոչնչացման հարցում իրենց շահագրգռվածության մասին:
Ալ-Ֆայադը Ասադին հայտնել է այն ջանքերի մասին, որոնք ներդնում է իրաքյան կառավարությունն ու ժողովուրդը ահաբեկչության դեմ պայքարում: Նա հաստատել է սիրիա-իրաքյան հարաբերությունների ամրությունն ու նշել համատեղ գործողությունների անհրաժեշտությունը դժվարությունների հաղթահարման գործում, որոնք խանգարում են ահաբեկչության դեմ պայքարին: