Ուկրաինան 10 տարում կարող է միջուկային ռումբ ստեղծել: Այստեղ են գտնվում ուրանի խոշորագույն հանքավայրեր, ԱԷԿ-ի էներգաբլոկներ, այն ունի միջուկային վառելիքի հարստացման հնարավորություն, ինչպես նաև ձեռնարկություններ, որոնք ԽՍՀՄ-ի տարիներին արձակել են բալիստիկ հրթիռներ: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
«Ուկրաինայի պաշտպանության նախարար Վալերի Գալետեի հայտարարությունը՝ միջուկային գերտերության կարգավիճակին Ուկրաինայի վերադարձի հնարավորության և զանգվածային հարվածների զենքի ստեղծման մասին, սադրանք է, սակայն դրան պետք է լուրջ վերաբերվել: Պետք չէ մոռանալ, որ Ուկրաինայում գիտությունը միշտ էլ զարգացած է եղել: Եվ այդ առումով միջուկային ռումբի ստեղծումը խնդիր չի լինի»,- թերթը մեջբերում է Պետդումայի պաշտպանության կոմիտեի փոխնախագահի խոսքը:
Նրա խոսքերով՝ միջուկային զենքի ստեղծման մասին որոշումից հետո ռադիոակտիվ տարրերով «կեղտոտ ռումբը» կարելի է ստեղծել հաշված օրերի ընթացքում: