Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

Ձերբակալվել է Քոչարյանի շեֆը

Ռուսաստանում հարուցված, այսպես կոչված, «Բաշնեֆտի» գործով երեկ ներգրավվել է «Սիստեմա» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը: Նրան մեղադրում են անօրինական գումարների լեգալացման մեջ: Սա այն գործն է, որով ձերբակալվեց և կալանավորվեց հայազգի հայտնի ռուսաստանցի գործարար, բարերար Լևոն Հայրապետյանը: Մի քանի օր առաջ Հայրապետյանին նոր մեղադրանք ներկայացրին, իսկ խափանման միջոցը փոխելու հայցը մերժեցին:

Ռուսաստանի իրավապահները համարում են, որ «Սիստեմա» ընկերությունը 2008 թվականին անօրինականություններ է թույլ տվել «Բաշնեֆտ» ընկերության սեփականատեր դառնալիս: Այս գործը ռուսաստանյան փորձագիտական շրջանակներն արդեն իսկ որակել են որպես «Ռոսնեֆտ» ընկերության շահերի հետապնդում: «Ռոսնեֆտը» ցանկանում է տիրանալ «Բաշնեֆտին», որի սեփականատերը ներկայումս «Սիստեմա» ընկերությունն է: Ինչպես երևում է, այս գործը թափ է հավաքում, ինչի վկայությունն այն է, որ ներգրավվում է նաև «Սիստեմայի» ղեկավարը: Նրան տնային կալանք են տվել` արգելելով հարազատներից ու փաստաբաններից, նաև քննիչներից բացի` հարաբերվել որևէ այլ անձանց հետո, արգելելով օգտվել ինտերնետից:

Հետաքրքրականն այստեղ այն է, որ Եվտուշենկովը ներկայումս ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ըստ էության, ղեկավարն է: Այսինքն` Քոչարյանը, ինչպես մի քանի տարի առաջ հարցազրույցներից մեկում էր նշել, աշխատանքի է անցել Ռուսաստանում: Նա «Սիստեմա» ընկերությունների տնօրենների խորհրդի անդամ է, և հետևաբար խոհրդի նախագահի ձերբակալումը ինչ-որ առումով նշանակում է Քոչարյանի ղեկավարի ձերբակալում: Սա իմիջիայլոց, որովհետև ըստ էության գործը, որ հարուցվել է, վերաբերում է այն ժամանակաշրջանին, երբ Ռոբերտ Քոչարյանը դեռևս «Սիստեմայում» աշխատանքի չէր անցել: Սակայն, այնուհանդերձ, կասկածից վեր է, որ «Սիստեմա» ընկերության դեմ Ռուսաստանում սկսված արշավը կարող է անդրադառնալ նաև Ռոբերտ Քոչարյանի վրա` առնվազն հոգեբանորեն:

Միշտ էլ հաճելի չէ, երբ ընկերությունը, որում աշխատում ես, հայտնվում է նմանօրինակ պատմությունների մեջ: Առնվազն առաջանում է աշխատանք կորցնելու վտանգ, այսինքն` Ռոբերտ Քոչարյանը կարող է արդյունքում մնալ գործազուրկ: Իսկ նման դեպքում նա կարող է արդեն աշխատանք փնտրել Հայաստանում, կամ այլ կերպ ասած՝ մնալով գործազուրկ, նա կարող է ավելի ուժգին փափագել Հայաստանում իշխանություն վերադառնալ: Սակայն մյուս կողմից` «Սիստեմայի» խնդիրները և քրեական գործը, որ հարուցվել է ընկերության դեմ, կարող են բացասական ազդեցություն ունենալ Ռոբերտ Քոչարյանի քաղաքական պլանների վրա` թեկուզ և նույն հոգեբանական տեսանկյունից:

Այսպես, թե այնպես, Ռուսաստանում իրադարձությունները շատ հետաքրքրական ձևով են զարգանում. այնտեղ կարծեք թե տեղի է ունենում քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխություն, և լայն թափով առաջնային դիրքեր է դուրս գալիս Իգոր Սեչինը իր «Ռոսնեֆտով»: Իսկ հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի քաղաքական ուժերի վրա, կարող ենք ասել, որ այս փոփոխությունները չեն կարող իրենց արտացոլումը չունենալ Հայաստանի ներքաղաքական գունապնակում:

Անպայման չէ, գունապնակի փոփոխության կամ գույները խառնելու տեսքով: Չի բացառվում ընդամենը երանգների փոփոխության: Ամեն ինչ, իհարկե, կախված է այն դինամիկայից, որով կզարգանան իրադարձությունները Ռուսաստանում, մասնավորապես «Սիստեմա»-«Ռոսնեֆտ» հակադրության գործով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում