Իսպանիայի խորհրդարանի ստորին պալատն ընդունել է որոշում՝ չանցկացնելու հանրաքվե միապետության ապագայի հարցով: Այս մասին փոխանցում է իսպանական EFE գործակալությունը:
Հանրաքվեի անցկացման դեմ են արտահայտվել ինչպես իշխող Ժողովրդական կուսակցությունը, այնպես էլ խոշորագույն ընդդիմադիր Սոցիալիստական աշխատանքային կուսակցությունը: Հանրաքվեին քաղաքացիները պետք է կողմ արտահայտվեին միապետության պահպանմանը կամ երրորդ հանրապետության ստեղծմանը:
Խորհրդարանում քվեարկության նախաձեռնողներն էին Միավորված ձախերը: Արդյունքում կողմ է քվեարկել 26 պատգամավոր, դեմ՝ 274-ը, ևս 15-ը ձեռնպահ են մնացել:
Սոցիալիստների ներկայացուցիչ Մերիչել Բատետը հայտարարել է, որ խորհրդարանական միապետությունն ավելի ժողովրդավար է, քան շատ հանրապետություններ, և շատ ավելի հանրապետական, քան շատ հանրապետություններ, չնայած խոստովանել է, որ թագավորական իշխանությունը պետք է լինի ավելի թափանցիկ ու ավելի համեստ: