«Անարխիայի որդիներ» սերիալի ավարտական յոթերորդ սեզոնը FX հեռուստաալիքում ռեկորդ է սահմանել, հաղորդում է THR-ը:
Յոթերորդ սեզոնի առաջին սերիան 9,25 միլիոն հանդիսատես է դիտել: Համացանցով դիտողների հետ այդ թիվը պաշտոնական հաշվարկներով հասել է 10,6 միլիոնի:
Քրեական դրաման կաբելային FX ալիքով թողարկվում է 2008-ի սեպտեմբերի 3-ից սկսած: