Նիգերիայի Լագոս քաղաքում եկեղեցու փլուզման հետևանքով զոհերի թիվը հասել է 62-ի: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` վկայակոչելով փրկարարական ազգային ծառայությանը (NEMA):
Ավելի վաղ հայտնի էր 40 զոհի և 100 վիրավորի մասին: Նշվում է, որ 131 մարդ կարողացել է փրկվել: