Արամ Խաչատրյան համերգասրահում կայացավ Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի բացման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ նոր ֆորմատով են սկսում փառատոնը՝ ոչ սովորական համերգով:
Արամ Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի բացման արարողության ժամանակ Երիտասարդական նվագախմբի հետ միևնույն բեմում հանդես եկան հանրահայտ դիջեյ Սուիչը (Միացյալ Թագավորություն) և Բիթբոքսի հայկական ասոցիացիայի ղեկավար Բագրատ Տերտերյանը:
Սերգեյ Սմբատյանի խոսքով՝ ընդհանրապես պետք է խոսել դրական բաների մասին և առաջարկել լուծումներ: Նվագախմբի առաջին համերգի տոմսեր արդեն երկու օր է՝ չկան, բոլորը վաճառվել են, ինչը խոսում է հաջողության մասին:
Ավելին՝ տեսանյութում: