ԱՄՆ-ից և ԵՄ-ից հետո Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ է սահմանել նաև Կանադան: Համաձայն Կանադայի արտաքին գործերի նախարարության հայտարարության` նոր սահամնափակումները վերաբերում են 4 ֆիզիկական անձանց և 6 ռուսական կազմակերպությունների:
Ռուսաստանի 4 քաղաքացիների անունները, որոնց նկատմամբ արտոնագրային և ֆինանսական սահմանափակումներ են սահմանվել, Կանադայի ԱԳՆ Ջոմ Բերդը չի նշել:
Պատժամիջոցների ցուցակում են հայտնվել նաև «Սբերբանկ»-ը, Մ. Ի. Կալինին անվան մեքենաշինական գործարանը և այլն: