Իսրայելը և Պաղեստինը` ՄԱԿ-ի միջնորդությամբ, համաձայնություն են ձեռք բերել Գազայի հատվածում վերականգնողական աշխատանքների վերսկսման համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը` վկայակոչելով Մերձավոր Արևելքի ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ռոբերտ Սերիին:
Նշվում է, որ համաձայնությունը երաշխավորում է աշխատանքերի իրականացման անվտանգությունը, իսկ դրանց վերահսկողությունը թողնում Պաղեստինի իշխանություններին: