«Բժիշկներ առանց սահմանի» միջազգային կազմակերպությունը նախազգուշացրել է, որ Աֆրիկայի արևմուտքում բռնկված Էբոլա վիրուսի համաճարակը մեծ մասշտաբների է հասել, և կոչ է արել միջազգային հանրությանը անմիջապես հիվանդության դեմ պայքարելու համար նոր ուժեր ուղարկել, գրում է BBC-ն:
Լիբերիայում աշխատող կազմակերպության մասնագետների վկայությամբ՝ հիվանդանոցներում տեղը չի բավականացնում, իսկ վարակվածները անընդհատ գալիս ու գալիս են՝ վախենալով տանը մնալ և վարակել մյուսներին:
Երեքշաբթի օրը ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Էբոլա վիրուսի դեմ պայքարելու համար Լիբերիա է ուղարկել 3 հազար ամերիկացի զինծառահողների:
ԱՀԿ-ի տվյալներով՝ տենդից արդեն 2,4 հազար մարդ է մահացել, սակայն զոհերի թիվը շուտով կարող է բազմիցս աճել: