Չինաստանը ծրագրում է 26.3 մլրդ յուան (4.3 մլրդ դոլար) արժողությամբ օդանավակայան կառուցել` Դալյանի մերձակայքում գտնվող արհեստական կղզում, հաղորդում է Reuters-ը:
Օդանավակայանը 20.9 քառակուսի կմ տարածք կզբաղեցնի:
Դալյանի միջազգային օդանավակայանի նախագահ Ցայ Լին հայտարարել է, որ նոր օդանավակայանի ստեղծումը ժամանակակից քայլ է` հաշվի առնելով այն, որ դա կգերազանցի գոյություն ունեցող Չժոուշույցզի օդանավակայանին առավելագույնը 5 տարում: