Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել է «Սիրիայի և Իրաքի միջև ահաբեկչության դեմ պայքարում սերտ համագործակցության և կոորդինացման» կարևորության մասին: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Դամասկոսում ընդունելով Իրաքի վարչապետի հատուկ հանձնակատար, ինչպես նաև Իրաքի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ֆալեհ էլ-Ֆայադին` Ասադն ընդգծել է, որ «ահաբեկիչների հարվածներին ենթարկված երկու հարևան պետությունների համագործակցությունը համապատասխանում է ողջ տարածաշրջանի անվտանգության շահերին»: