«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորման երկու գլխավոր թևերը Իրաքի և Սիրիայի ջիհադիստներին կոչ են արել միասնական ճակատ ստեղծել ԱՄՆ գլխավորությամբ միջազգային հակաահաբեկչական կոալիցիային դիմակայելու համար: Այս մասին գրում է France Press-ը` վկայակոչելով խմբավորումների միացյալ հայտարարությունը:
Համաձայն «Արաբական թերակղզու Ալ-Քաիդայի» և «Իսլամական Մաղրիբի երկրներում Ալ-Քաիդայի» հայտարարության` Իրաքում և Սիրիայում մարտնչող «եղբայներին» կոչ է արվում «դադարեցնել միմյանց սպանելը` միավորվելով ընդդեմ ամերիկյան քարոզարշավի և դրա չար կոալիցիայի, որը սպառնում է մեզ բոլորիս»: