Իտալական «Միլան»-ի վնասվածք ստացած ֆուտբոլիստների թիվը գնալով կրճատվում է:
Այսօր թիմի հետ ամբողջական մարզում են անցկացրել Ֆերնանդո Տորեսը և Ստեֆան Էլ Շարավին:Ֆուտբոլիստները մարզվել են ամբողջ ծանրաբեռնվածությամբ և կկարողանան մասնակցել «Միլան»-ի հաջորդ հանդիպմանը:
Նշենք, որ «Միլան»-ի մյուս հանդիպումը տեղի է ունենալու սեպտեմբերի 20-ին: «Սան Սիրո» մարզադաշտում «Միլան»-ի հյուրը կլինի Թուրինի «Յուվենթուս»-ը: