Իսպանացի կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ երբեք չի ցանկացել լքել «Բարսելոնա»-ն.
«Եթե ամեն ինչ ինձանից կախված լիներ, ապա երբեք չէի լքի «Բարսելոնա»-ն: Շատ հնարավորություններ եմ ունեցել լքելու թիմը, բայց երբեք նման որոշում չեմ կայացրել:
Այս ամառ ակումբի ղեկավարներին ասեցի, որ չեմ ցանկանում խաղալ այլ ակումբի կազմում: Չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է այլ թիմի մարզաշապիկով խաղամ «Բարսելոնա»-ի դեմ: Ցանկանում եմ հենց այստեղ ավարտել կարիերաս»-,ասել է Չավին