Սեպտեմբերի 15-ին Թաիլանդի Կոխ Տաո կղզու լողափին հայտնաբերվել են 2 բրիտանացի երիտասարդների մարմիններ:
24-ամյա Դևիդ Միլլերի, նրա 23-ամյա ընկերուհու՝ Հաննա Ուիթերիջի մարմիններն այլանդակված են եղել, հայտնում է Independent-ը:
Բրիտանացիների մերկ մարմինների հարևանությամբ ընկած է եղել նրանց հագուստը: Արյունոտ շորերի հարևանությամբ՝ մարդասպանի գործիքները: Հանցագործը այլանդակել է աղջկա դեմքը, իսկ տղայի գլուխը՝ կիսով չափ կտրել:
Հաղորդվում է, որ այդ մասում նախօրեին երեկույթ է անցկացվել: Կղզու բնակիչները պատրաստակամ են հայտնաբերելու մարդասպանին:
Ոստիկանությունը վարկածներ դեռ չունի, թե ով կարող էր լինել հանցագործը: