Friday, 29 03 2024
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»

Վերաքննիչ դատարանը Վոլոդյա Ավետիսյանի 6 տարի ազատազրկումը թողեց անփոփոխ

Վերաքննիչ քրեական դատարանում մեկ դատական նիստով ավարտվեց Վոլոդյա Ավետիսյանի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Բողոքը բերել էր Վոլոդյա Ավետիսյանի շահերի պաշտպան Արա Զաքարյանը:

Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ Լևոն Ավետիսյանի նախագահությամբ:

Ըստ դատական ակտի՝ 50-ամյա Վոլոդյա Ավետիսյանը, հանդիսանալով պահեստազորի գնդապետ, խարդախությամբ հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, կաշառք ստանալու պատրվակով, չարաշահելով իր՝ որպես նախկին զինվորական ծառայողի նկատմամբ վստահությունը, դիմել է խաբեության ու մի դեպքում հափշտակել է գումար, մի դեպքում էլ կատարել է հափշտակության փորձ:

Վոլոդյա Ավետիսյանը մեղավոր է ճանաչվել խարդախության և խարդախության փորձի համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ, 34-178 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետերով:

6 երեխաների հայր, զինվորական ծառայությունների համար բազմաթիվ պարգևների արժանացած պահեստազորի գնդապետը վերջին հաշվով դատապարտվել է 6 տարի ազատազրկման:

Ըստ պաշտպանի՝ չի հաստատվել Վոլոդյա Ավետիսյանի մեղքը, դատարանը այս գործով պետք է կայացներ արդարացման դատավճիռ:

Իր վերաքննիչ բողոքում պաշտպանը խնդրել էր բեկանել դատավճիռը, գործն ուղարկել նույն ստորադաս դատարան՝ այլ կազմով նոր քննության: Կամ՝ բեկանել դատավճիռը և կայացնել արդարացման դատավճիռ: Կամ, եթե դատական երկրորդ ատյանը հաստատված գնահատի Վոլոդյա Ավետիսյանի մեղքը, հաշվի առնել բազմաթիվ մեղմացնող հանգամանքները՝ վեց երեխա խնամքին ունենալը, հայրենիքին ծառայելու գործում ունեցած ներդրումը, բազմիցս պարգևատրված լինելը, և Ավետիսյանին դատապարտել կատարածին համաչափ մեղմ պատժի, նրա նկատմամբ համաներում կիրառել ու ազատել պատժի կրումից:

Վերաքննիչ քրեական դատարանը պաշտպանի բերած վերաքննիչ բողոքը մերժեց:

Ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ 6 տարի ազատազրկումով, թողնվեց օրինական ուժի մեջ անփոփոխ:

Ըստ Վոլոդյա Ավետիսյանի համախոհների՝ իշխանությունը նպատակ է դրել Վոլոդյա Ավետիսյանի ու նրա ընտանիքի համար ստեղծել ծանր պայմաններ…

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում