Անգլիական «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոստովանել է, որ կցանկանար ևս մեկ անգամ իր գլխավերևում պահել չեմպիոնների լիգայի գավաթը։
«Ես արդեն իսկ իմ հետքը թողել եմ չեմպիոնների լիգայում։ Ինձ հաջողվեց երկու տարբեր ակումբերի հետ նվաճել այս գավաթը և անկեղծ ասած կցանականամ «Չելսի»-ի հետ նույնպես հաջողության հասնել։
Սակայն հիմա ես մտածում եմ միայն ու միայն 1/8-րդ եզրափակիչի ուղեգիրը նվաճելու մասին։ Շատերն ասում են, որ մեզ հեշտ խումբ է բաժին հասել, իսկ ես համաձայն չեմ դրա հետ։ Չեմպիոնների լիգայում երբեք հեշտ հանդիպումներ չեն լինում», – ասել է Մոուրինյոն։