Կատալոնական «Բարսելոնա»-ի իսպանացի հարձակվող Պեդրո Ռոդրիգեսը խոսել է այս մրցաշրջանում իր թիմի նպատակների մասին։
«Այս մրցաշրջանում Լա լիգայի և Իսպանիայի գավաթը նվաճելուց բացի մեր մյուս նպատակը չեմպիոնների լիգայում հաղթելն է։ Մենք դրա մասին մտածում են ամեն տարի և վստահ եմ, որ այս մրցաշրջանում մեզ կհաջողվի նվաճել այն», – ասել է 27-ամյա խաղացողը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ն հանդես է գալու F խմբում, որտեղ մրցելու է ՊՍԺ-ի, «Այաքս»-ի և ԱՊՈԵԼ-ի դեմ։