Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Քառյակը ՕԵԿ-ին դեռևս հանրահավաքին մասնակցելու հրավեր չի ուղարկել

«Երբ որ կլինի Սահմանադրական բարեփոխումների նախագծի տարբերակը, այն ժամանակ էլ մենք պատրաստ կլինենք բաց քննարկումների՝ ինչպես միշտ ենք եղել, և կհայտնենք մեր մոտեցումը: Եթե դրանք մեր մոտեցումներին, դիրքորոշումներին չեն համապատասխանի, ապա մենք կպլանավորենք և կիրականացնենք մեր քայլերը»,- այսօր Սահմանադրական բարեփոխումների թեմայով քննարկումից հետո ասաց ՕԵԿ-ական պատգամավոր Մհեր Շահգելդյանը՝ պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, որ եթե նախագիծն այս տեսքով դրվի հանրաքվեի, ՕԵԿ-ը՝ որպես ընդդիմություն, ինչպե՞ս է պայքարելու դրա ընդունման դեմ:

Սահմանադրական բարեփոխումներից զատ, Շահգելդյանից հետաքրքրվեցինք «թեժ աշնան» շրջանակներում ՕԵԿ-ի պլաններից և քառյակի հետ հետագա համագործակցությունից: ՕԵԿ պատգամավորը նշեց, որ քառյակի կողմից հրավեր չի եղել մասնակցելու առաջիկա հանրահավաքին:

«Ինչ վերաբերում է ՕԵԿ-ին, հիշեցնեմ, որ մենք արդեն իսկ անցկացրինք բազմահազարանոց հանրահավաք: Հետագայում ևս մեր գործողություններով պատրաստ ենք պայքարի տարբեր միջոցների: Հնարավոր են և հանրահավաքներ, և արտահերթ նիստ ԱԺ-ում, որի համար հիմա ստորագրահավաք է: Այսինքն՝ մենք ունենք գործողությունների մեր պլանը և կօգտագործենք քաղաքական պայքարի տարբեր մոթոդներ: Մենք մշտապես ակտիվ ենք եղել և կլինենք»,- ասաց Շահգելդյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում որոշ հարցերի շուրջ քառյակի հետ արդեն իսկ որոշակի համագործակցություն կա:

Ինչ վերաբերում է քառյակի կողմից առաջարկվող 12 կետերի վերաբերյալ ՕԵԿ-ի դիրքորոշմանը, ապա, Շահգելդյանի խոսքով, ՕԵԿ-ը մինչ քառյակի կողմից այդ կետերի առաջ քաշելն է դրանցից մի քանիսի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնություններ առաջ քաշել: «Սա քաղաքական պրոցես է, որում մենք ունենք մեր մոտեցումը»,-եզրափակեց Շահգելդյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում