Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը դիտած հնդկական ֆիլմերից բարի, դրական հիշողություններ ունի. դրանք գույների էմոցիաների ներթափանցում են, «դիտողները պարզապես ուզում էին երևի իրենց երազանքի աշխարհն ընկնեին, իրական կյանքում ստանային չիրականացվածը, երազածը: Եվ դա, ըստ էության, հնդկական ֆիլմերում էին»: Բոլիվուդի 100-ամյակին նվիրված «Հնդկական ֆիլմերի շաբաթ» ծրագրի բացմանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Ըստ նրա՝ այն տարիներին Ռաջ Կապուրը և իր սերնդակիցները օրվա հերոս դարձան և աշխարհում ունցան իրենց հանդիսատեսը: Ըստ նախարարի՝ «Հնդկական ֆիլմերի շաբաթ» ծրագիրը կարևոր միջոցառում է, և այսօր էլ ֆիլմերի հանդիսատեսների պակաս չի լինի՝ հետաքրքիր է, թե ինչպիսին էին ֆիմերը 100 տարի առաջ և այսօր:
Առավել մանրամասն՝ տեսանյութում։