Արագությունն ու մանևրելու կարողությունը միշտ համարվել են հեպարդի տարբերակիչ հատկանիշը՝ այս գիշատիչը ամենաարագ կենդանին է Երկրի վրա և կարողանում է զարգացնել մինչև 100 կմ/ժ արագություն մի քանի վայրկյանում:
Մասաչուսեթսի համալսարանի հետազոտողները ստեղծել են ռոբոտացված հեպարդ: Նրանք հատուկ ալգորիթմ են մշակել, ստեղծել ռոբոտ, որը կշռում է նույնքան, որքան նրա կենդանի նախատիպը, և կարող է ազատ տեղաշարժվել խոտերի վրայով:
Ռոբոտը դեռևս կարողանում է զարգացնել մինչև 16 կմ/ժ արագություն, սական գիտնականները վստահ են, որ վերջնարդյունքում այն կարող է զարգացնել մինչև 50 կմ/ժ արագություն:
Նոր ալգորիթմի օգնությամբ ռոբոտը կարող է հաղթահարել անսովոր տեղանքը: Ռոբոտին մանևրելու կարողություն է պարգևելու Ջեֆրի Լանգի մշակած հատուկ էլեկտրաշարժիչը։