Իսպանիայի Բիլբաո քաղաքում ընթացող «Մեծ Սաղավարտ 2014» անվանումը կրող մրցաշարում կայացել է 3-րդ տուրի հերթական հանդիպումը :
Լևոն Արոնյանը սև խաղաքարերով մրցել է աշխարհի նախկին չեմպիոն Անանդի հետ։ Պարտիայի 34-րդ քայլում երկու շախմատիստները համաձայնվել է ոչ-ոքիի։
Ըստ այս մրցաշարի կանոնակարգի, ոչ-ոքիի համար երկու կողմերը ստանում են մեկ միավոր։
3-րդ տուրից հետո Արոնյանն ունի հինգ միավոր, իսկ առջևում Անանդն է, ով իր ակտիվում ունի յոթ միավոր։