Եվս մեկ դերասան է «Մուսուլմանների անմեղությունը» ֆիլմի հեղինակային իրավունքների պաշտպանության հայցով հանդես եկել դատարանում: Այս մասին հայտնում է THR-ը:
Հայցվորը Գեյլորդ Ֆլինն է, որը դատի է տվել ռեժիսոր Մարկ Բասսելի Յուսեֆին և Google ընկերությանը: Ֆլինի հայտարարությամբ՝ YouTube-ում ֆիլմի թրեյլերում իր պատկերն անօրինական կերպով օգտագործվում է: Նա նաև պնդում է, որ իրեն հրավիրել են նկարահանվելու «Անապատի մարտիկը» ֆիլմում, և ինքը չէր ծրագրում այդպիսով «ինչպիսին էլ լինի՝ ատելությամբ լի տեսակետ հայտնել»:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ դերասանուհի Սինդի Լի Գարսիան հաղթել է Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանում YouTube-ի նկատմամբ նույն մեղադրանքով ներկայացված հայցը: