Ինչպես հաղորդում է բրիտանական Daily Express-ը, գալիք ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ անգլիական «Չելսի»-ն կփորձի գնել «Ռեալ Մադրիդ»-ի ֆրանսիացի կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի տրանսֆերը։
Ըստ տեղեկությունների, Մոուրինյոն պատրաստ է այս տրանսֆերն իրականացնելու համար բացի գումարից գործարքի մեջ ներառել նաև թիմի դարպասապահ Պետր Չեխին, ում ծառայություններով «Ռեալ»-ը հետաքրքրվում է։
Նշենք նաև, որ Վարանը շատ անգամներ է ասել, որ դժգոհ է արքայական թիմում իր կարգավիճակից և պատրաստ է դիտարկել այլ ակումբ տեղափոխվելու տարբերակը։