Զեյթունում՝ Դավիթ Անհաղթի փողոցում գտնվող հանրակացարանում, Սոնա Մեյմարյանը 2 հաշմանդամ երեխաների հետ ապրում մի փոքր սենյակում, որտեղ անգամ շարժվելու տեղ չկա՝ քնում, հաց են ուտում այնտեղ: Տիկնոջ երկու երեխաներն էլ հաշմանդամություն ունեն. «Տղաս 19 տարեկան է, չի կարողանում շարժվել, խոսել, ինքնուրույն հաց ուտել»:
Սոնա Մեյմարյանը ևս առողջական խնդիրներ ունի: Դժվարությամբ էր կարողանում խոսել: Նա մանրամասնեց, որ օգնության համար չգիտեն ուր դիմել. տղան նպաստ է ստացել, չափահաս դառնալուց հետո այլև չեն տալիս: Երկու երեխաների համար միայն 9 հազար դրամ հաշմանդամության նպաստ են ստանում:
«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Սոնայի հարևանները նկատեցին, որ 18 տարի է՝ այս ընտանիքը այսպիսի վիճակում է ապրում, բայց ոչ մի տեղից ուշադրություն չկա՝ ո՛չ համայնքից, ոչ էլ պետության որևէ օղակից, հաշմանդամության նպաստն էլ միայն կոմունալ վճարումներին է բաժին հասնում: «Խեղճ կին է, երեխան սոված լալիս է, ոչ մեկն էլ չի օգնում: Իրենք իրենց գրպանն են դնում»,- ասում էին հարևանները:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: