Թուրքական «Գալաթասարայ»-ի և Հոլանդիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը կարող է տեղափոխվել իտալական «Յուվենթուս»։
Ըստ տեղեկությունների, Սնեյդերի և թուրքական թիմի գլխավոր մարզիչ Չեզարե Պրանդելիի միջև կոնֆլիկտ է առաջացել այն բանից հետո, երբ վերջինս «Էսկիշեհիսպորա»-ի դեմ խաղում փոխարինել է 30-ամյա ֆուտբոլիստին։
Հաղորդվում է, որ Ուելսիի տրանսֆերը կարող է կայանալ արդեն գալիք ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ։