Կատալոնական «Բարսելոնա»-ի կիսապաշտպան Չավին հայտարարել է, որ պատրաստ է մինչև մարզական կարիերայի վերջին օրերը մնալ իր ներկայիս ակումբում:
«Եթե կախված լիներ ինձնից, երբեք չէի հեռանա «Բարսելոնա»-ից: Ակումբը լքելու բազմաթիվ շանսեր եմ ունեցել, բայց արդյունքում միշտ մնալու որոշում եմ կայացրել:
Ակումբի ղեկավարությանն ասել եմ, որ չեմ ցանկանում խաղալ որևէ այլ եվրոպական ակումբում, որը հնարավոր է լինի «Բարսելոնա»-ի մրցակիցը:
Ցանկանում եմ կարիերաս ավարտել «Բարսելոնա»-ում: Չեմ ցանկանում այլ ակումբի մարզաշապիկով մասնակցել Չեմպիոնների լիգային»,- ասել է կիսապաշտպանը: