Ռիո դե Ժանեյրոյում արքեպիսկոպոսը զինված կողոպուտի զոհ է դարձել: Գողացել են նրա խաչն ու մատանին՝ հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Երկուշաբթի երեկոյան ավտոմեքենայի ճանապարհը, որով ընթացել է կարդինալ Օրանի Ժոաո Տեմպեստան, կտրել է մեկ այլ ավտոմեքենա, որում 3 զինված անձինք են եղել:
Կարդինալի խորհրդականը հայտնել է, որ կողոպտիչներից մեկը ճանաչել է կարդինալին և ներողություն խնդրել նրանից: Սակայն դա չի խանգարել հանցագործներին ավարտին հասցնել կողոպուտը. նրանք չեն վերցրել միայն կարդինալի ավտոմեքենան:
Դեպքի հետևանքով ոչ ոք չի տուժել: