Գվատեմալայում ամենատարածված մասնագիտություններից մեկը գերեզմաններ «մաքրողներն» են: Նրանց աշխատանքային պարտականությունն է աճյունների արտաշիրիմումն ու վերաթաղումը, եթե գերեզմանի համար չի վճարվել կամ վարձակալության ժամկետը սպառվել է:
Չնայած ցածր աշխատավարձին՝ գերեզման «մաքրողները» սիրում են իրենց աշխատանքը՝ համարելով, որ ոսկորները մագնիսական ուժ ունեն ու պաշտպանում են իրենց:
Նրանց անսովոր աշխատանքի մանրամասները՝ kommersant.ru-ի ֆոտոշարքում: