«Մանչեսթեր յունայթեդ»-ը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որտեղ նշվում է, որ համագործակցության պայմանագիր է ստորագրվել Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիայի (ԱՖՖ) հետ:
Անգլիական ակումբը վերոգրյալ ֆեդերացիային կօգնի զարգացնել ֆուտբոլն այդ երկրում: ԱՖՖ-ն կլինի միակ ֆեդերացիան, որի հետ համագործակցում է մանկունիական ակումբը:
«Սա հիանալի նախաձեռնություն է, որը կապող օղակ է ակումբի ու ֆուտբոլի ազգային ֆեդերացիայի հետ: Ադրբեջանը պետություն է, որտեղ ֆուտբոլը բուռն զարգացում է ապրում:
Բացի այդ, այդ երկրում «Յունայթեդ»-ի ավելի քան մեկ միլիոն երկրպագու կա: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը երիտասարդ տաղանդների զարգացման խորհրդանիշ է»,- գործադիր տնօրեն Ռիչարդ Արնոլդի խոսքերը մեջբերում է ակումբի պաշտոնական կայքը: