Friday, 29 03 2024
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին

Քառյակը ոստիկանապետի հրաժարականի հարց չի քննարկել

«Քառյակը ոստիկանապետի հրաժարականի հարց չի քննարկել: Վերջին նիստում էլ ոստիկանապետի հարցը ընդհանրապես չի քննարկվել: Սա նորություն է մեզ համար»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թևան Պողոսյանը՝ պատասխանելով հարցին, թե քառյակի անդամ կուսակցությունները կիսո՞ւմ են ՀԱԿ-ի մոտեցումը, որը պատրաստվում է պահանջել ոստիկանապետի հրաժարականը՝ հաշվի առնելով նրա վերջին հայտարարությունները:

«Միգուցե ՀԱԿ-ը ունի այդ նախաձեռնությունը և հաջորդ նիստին կբերի օրակարգ: Երբ բերվի, դրվի քննարկման, այդ ժամանակ էլ կներկայացնենք մեր մոտեցումը»,- ասաց նա:

Ամեն դեպքում՝ ինչպիսի՞ն կլինի «Ժառանգության» մոտեցումը, եթե այդ հարցը դրվի քննարկման՝ հարցին կուսակցության քարտուղարը պատասխանեց. ««Ժառանգության» մոտեցումն այնպիսին է, որ մենք կողմնակից ենք համակարգային, ամբողջական փոփոխություններին, և դա չի վերաբերում մեկ անձի կամ մեկ պաշտոնյայի»:

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը ևս փաստեց, որ քառյակը նման հարց չի քննարկել և անգամ քառյակի նիստ էլ չի հրավիրվել այդ օրակարգով:

Հիշեցնենք, որ այսօր ՀԱԿ առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանն իր ասուլիսի ժամանակ ասել է, որ առաջիկայում ոչ իշխանական ուժերը կփորձեն խորհրդարանում բարձրացնել ոստիկանապետի հրաժարականի հարցը: Իսկ պատճառը օրերս Արզնի օդակայանում անցկացված զորավարժությունների ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի արած հայտարարություններն են՝ քաղաքական ուժերին «սառը ցնցուղ» և էլ ավելի թեժ աշուն խոստանալու մասին, որով, ըստ Մուսինյանի, փորձ է արվել վախեցնել հասարակությանը փողոց դուրս գալու հեռանկարից:

Բացի այդ, Գասպարյանը նաև այդ օրը խոստովանել էր, որ Մարտի 1-ին նրա ղեկավարած կառույցը՝ ռազմական ոստիկանությունը, ներգրավված է եղել տեղի ունեցած գործընթացներին և զբաղված է եղել կառավարական շենքի պաշտպանությամբ:

«Վլադիմիր Գասպարյանը գերազանցել է իր լիազորությունները, և կարծում եմ, որ ոչ իշխանական ուժերը նաև կփորձեն խորհրդարանում բարձրացնել նրա հրաժարականի հարցը»,- ասել էր Մուսինյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում