Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի «Դինամո»-ի դարպասապահ Ռոման Բերեզովսկին անդրադարձել է Եվրոպայի լիգայի գավաթի խաղարկության խմբային փուլի շրջանակներում կայանալիք «Պանատինաիկոս»-ի դեմ խաղին:
« «Պանատինաիկոս»-ը, «Օլիմպիակոս»-ը ժամանակ առ ժամանակ խաղում են Չեմպիոնների լիգայում, և կարևոր է փորձել ուժերը նրանց հետ ու գնահատել մեր ուժերը նրանց ֆոնին:
Իհարկե, խմբային փուլը որակավորում չէ: Այստեղ պետք է 6 խաղ անցկացնենք: Բայց պետք է կարծել, որ ունենք սխալվելու իրավունք: Շատ ենք ցանկանում հաջող մեկնարկել Եվրոպայի լիգայում ու դուրս գալ փլեյ-օֆֆ»,- ասել է Բերեզովսկին: