Նորքի ինֆեկցիոն հիվանդանոցից ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գաբրիելյանի փախուստի փաստի առթիվ կենտրոնի քննչականում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածով (Փախուստն ազատազրկման վայրից, կալանավորվածներին պահելու վայրից կամ ձերբակալվածներին պահելու վայրից):
Միջոցներ են ձեռնարկվում Ս. Գաբրիելյանին հայտնաբերելու ուղղությամբ: Այս մասին Panorama.am-ին տեղեկացրել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանը: