Friday, 19 04 2024
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին

Նոր անուններ ՄԻԵԴ-ում Հայաստանի դատավորի թեկնածուների ցանկում

Սեպտեմբերի 3-ին մեկնարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի դատավորի թեկնածուի մրցույթը, սակայն մրցութային հանձնաժողովը դեռ որևէ դիմում չի ստացել: Այդ մրցույթն անցկացնելու համար, հիշեցնենք, Սերժ Սարգսյանն օգոստոսի 2-ին հրամանագիր էր ստորագրել, և դրա հիման վրա ստեղծվել է մրցութային հանձնաժողով: Իսկ թեկնածուների առաջադրման համար 20 օր՝ մինչև սեպտեմբերի 24-ը ժամանակ է տրվել: Առաջադրվողներն իրենց դիմումները պետք է ներկայացնեն Արդարադատության նախարարության աշխատակազմ, որը տվյալ դեպքում հանդիսանում է նաև այդ հանձնաժողովի աշխատակազմը:

Հանձնաժողովի անդամ, Արդարադատության ակադեմիայի ռեկտոր Ռուբեն Մելիքյանը մեզ հետ զրույցում երեկ ասաց, թե անցած հինգշաբթի օրվա դրությամբ դեռ որևէ թեկնածուի դիմում չի ստացվել: Նրա խոսքերով` այդ դիմումն իրենից ներկայացնում է բավականին տարողունակ փաստաթղթերի փաթեթ, և մրցույթի առաջին օրերին տեխնիկապես շատ դժվար է դրանք կազմելը: Եվ որ նման դեպքերում սովորաբար դիմումներն ընդունվում են մրցույթի վերջին օրերին, որին դեռ 10 օր ժամանակ կա: Իսկ հանձնաժողովն իր հաջորդ նիստը պետք է գումարի սեպտեմբերի 24-ից հետո տասնօրյա ժամկետում, այսինքն՝ հոկտեմբերի սկզբին, և պետք է գնահատականներով որոշի հաղթող երեք թեկնածուների անունները: Մրցույթը լինելու է երկու փուլով՝ առաջինը փաստաթղթերի գնահատումն է, երկրորդը՝ բանավոր հարցազրույցը: Իսկ մրցույթը հայտարարելուց՝ սեպտեմբերի 3-ից հետո 50 օրվա ընթացքում հանձնաժողովն այդ անունները պետք է ներկայացնի Ս. Սարգսյանի հաստատմանը: Վերջինս ստանալուց հետո 5 օրվա ընթացքում այն պետք է հաստատի կամ մերժի, իսկ հաստատվելուց հետո թեկնածուների անունները Արդարադատության նախարարության միջոցով պետք է ներկայացվեն ԵԽ ԽՎ, ինչը ամենայն հավանականությամբ տեղի կունենա նոյեմբեր ամսին: Իսկ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի վերջնական ընտրությունը քվեարկության միջոցով կկատարի ԵԽ ԽՎ-ն: Հասկանալի է նաև, որ իշխանությունները, ինչպես նաև ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության իշխանական անդամներն այդ կառույցում կփորձեն ամեն ինչ անել, որ ընտրվի իրենց թեկնածուն:

Նշենք նաև, որ այս օրերին շրջանառվում են ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի թեկնածուների մի շարք անուններ: Ասում են` այդ պաշտոնին են հավակնում ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը, ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը, Ս. Սարգսյանի իրավական հարցերով խորհրդական Գեորգի Կուտոյանը: Տեղեկություններ են շրջանառվում, որ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը փորձում է անցկացնել իր տեղակալ Էմիլ Բաբայանի թեկնածությունը: Թեև շրջանառվում են նաև տեղեկություններ, որ Գ. Կոստանյանն ինքն է ցանկանում դառնալ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորը: Ավելի շուտ իշխանությունները նրան կդարձնեն դատավոր՝ ազատելով գլխավոր դատախազի պաշտոնից, քանի որ այստեղ նա, ասում են, ձախողել է: Ի դեպ, վերջինս ՄԻԵԴ-ում ՀՀ լիազոր ներկայացուցիչն է, և հանձնաժողովում ընդգրկվել է հենց դրա շնորհիվ: Ռ. Մելիքյանի խոսքերով` ցանկության դեպքում ոչ միայն Գ. Կոստանյանին, այլև հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի ոչինչ չի խանգարի մասնակցելու այս մրցույթին: Այս դեպքում արդեն նա պետք է հրաժարվի հանձնաժողովում անդամ լինելուց, իսկ ընտրվելու դեպքում էլ՝ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի պաշտոնից:

Թեկնածուների ցանկում շրջանառվում են նաև հայտնի փաստաբաններ Վահե Գրիգորյանի և Արա Ղազարյանի անունները: Վերջինս մեզ հետ հեռախոսազրույցում ասաց, որ դեռ դիմում չի ներկայացրել, բայց առաջիկայում դա կանի: Իսկ Ս. Սարգսյանի համապատասխան հրամանագրից, սակայն, մի կարևոր մաս ուշադրությունից դուրս է մնացել: Ներկայացուցիչների շարքում պետք լինի թե կին, թե տղամարդ թեկնածու: Գենդերային հավասարությունը խիստ պահանջ կամ կարևոր պայման է հատկապես ԵԽԽՎ կողմից: Նույնիսկ կարծիք կա, որ ՄԻԵԴ-ում ՀՀ գործող դատավոր Ալվինա Գյուլումյանի ընտրվելու գրավականներից մեկը նրա կին լինելն էր: Իսկ թեկնածուների շարքում կին չլինելը պետք է ծանրագույն պատճառներով հիմնավորվի: Օրինակ` այն, որ մրցույթին որևէ կին չի մասնակցել, կամ մասնակցած կին թեկնածուներից որևէ մեկը չի ապահովել համապատասխան չափորոշիչները՝ փորձառությունը, կրթական մակարդակը, լեզուների իմացությունը և այլն: Սակայն պետությունը պարտավոր է թեկնածուների մեջ ապահովել գենդերային հավասարություն, հակառակ դեպքում ԵԽ ԽՎ-ն կարող է ինչ-որ կերպ բացասական վերաբերմունք դրսևորել: Իսկ Ա. Գյուլումյանին տղամարդ թեկնածուով փոխարինելը եվրոպական կառույցների կողմից կարող է շատ ավելի բացասական ընկալվել:

Եվ ահա, այս համատեքստում իշխանական կուլիսներում շրջանառվում է ևս մեկ կին թեկնածուի՝ Բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հանձնաժողովի նախագահ Սիրանուշ Սահակյանի անունը: Եվ կարծիք կա, որ թե գենդերային խնդիրը հաշվի առնելով, և թե այդ կառույցում իշխանությունների ներկայացուցիչը լինելու հանգամանքից ելնելով՝ քաղաքական վերնախավում ընտրությունն այս փուլում կանգ է առել Ս. Սահակյանի վրա, թեև ամեն ինչ հասկանալի կդառնա սեպտեմբերի 24-ից հետո, երբ հայտնի կդառնան բոլոր թեկնածուների անունները: Ի դեպ, ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնը բավականին գայթակղիչ է այն առումով, որ այդ պաշտոնյան ընտրվելու է 9 տարի ժամկետով, այդ ընթացքում ապրելու է Ստրասբուրգում, ստանալու է ամսական 15 հազար եվրո աշխատավարձ և ունենալու է այդ պաշտոնից բխող մի շարք այլ գայթակղություններ:

Ավելացնենք նաև, որ Ա.Գյուլումյանն առայժմ ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորն է: Ճիշտ է, Ս. Սարգսյանը նրան ՍԴ անդամ է նշանակել, բայց Ռ. Մելիքյանի խոսքերով` միայն նախագահի հրամանագիրը բավարար չէ, որ նա համարվի իր լիազորությունները ստանձնած. նա կարող է ՍԴ անդամի կարգավիճակը ստանձնել միայն ԱԺ-ում երդվելուց հետո:

Հիշեցնենք նաև, որ շրջանառվող տեղեկությունների համաձայն` իշխանությունները մտադիր են Ա. Գյուլումյանին նշանակել ՍԴ նախագահ: Այդ սցենարի համաձայն` գործող նախագահ Գագիկ Հարությունյանը 2018թ. կարող է լինել իշխանությունների նախագահի թեկնածուն, ով հավանաբար այդ հեռանկարն աչքի տակ ունենալով էլ այս օրերին շրջում է մարզերում և քարոզում իշխանությունների նախաձեռնած սահմանադրական փոփոխությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում